ԱԺ հանձնաժողովը քննում է ՀՌՀ անդամ Ռուբեն Հակոբյանի թեկնածությունը
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի թեկնածության հարցը:
Նրա թեկնածությունն առաջադրել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ խորհրդարանը ՀՌՀ անդամ է ընտրել մշակույթի նախկին նախարար, գրող Հակոբ Հակոբյանին (Հակոբ Մովսես) և իմքայլական նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանին: