Պետք է լինել զգոն, սթափ ու շրջահայաց. դրված է Հայկական պետականության գոյության հարցը. Արթուր Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Ինչու՞ հիմա, կիրակի օրով, երեկոյան . . .
Մի քանի օր առաջ Արմեն Սարգսյանը ԱՄԷ-ից 200 մեգավատ հզորությամբ արևային էներգիայի կայանի ֆինանսավորում էր ստացել, և հայտարարվեց, որ դա միայն սկիզբն է:
Իրադարձությունները զարգանում են շատ արագ, իսկ հրաժարականն ակնհայտորեն ունի աշխարհաքաղաքական ենթատեքստ:
Մեկ բան անվիճելի է. Հայաստանում փոխվեցին քաղաքական իրողություններ, իսկ իրադարձությունների հետագա զարգացումը կարող է հանգեցնել ամբողջական իշխանափոխության:
Պետք է լինել զգոն, սթափ ու շրջահայաց. դրված է Հայկական պետականության գոյության հարցը . . .