Ադրբեջանի դեսպանն ու Իրանի պաշտպանության նախարարը քննարկել են ռազմական համագործակցությունը
Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն հանդիպել է ԻԻՀ պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Մոհամմադ Ռեզա Աշտիանիի հետ:
Հաղորդվում է, որ հանդիպմանը նշվել է բոլոր ոլորտներում «բարեկամ եւ մերձավոր հարեւան երկրների» համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը։ Շոշափվել են պաշտպանության, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտների օրակարգային հարցեր։
Մտքերի փոխանակում է տեղի ունեցել արդյունավետ համագործակցության հետագա ամրապնդման, փոխայցելությունների կազմակերպման, փորձի փոխանակման ընդլայնման և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ։