Ադելի համերգները Լաս-Վեգասում հետաձգվում են. նրա թիմի անդամների կեսի մոտ կորոնավիրուս Է հայտնաբերվել
Բրիտանացի երգչուհի Ադելը հայտարարել Է Լաս-Վեգասում կայանալիք համերգները չեղարկելու մասին, որի պատճառը լոգիստիկայի հետ կապված խնդիրներն են եւ նրա թիմի անդամների կեսի մոտ կորոնավիրուսի դրական թեստերը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Երկրպագուներին հղած իր Instagram-ի տեսաուղերձում նա հայտնել է, որ չի քնել վերջին 30 ժամում, բայց ժամանակը չի բավականացրել եւ հնարավոր չի եղել պատրաստվել շրջագայությունն սկսելուն:
Երգչուհին հայցել է հանդիսատեսների ներողամտությունը եւ խոստացել, որ առաջիկայում կնշանակի համերգների նոր ամսաթվերը: Ինչպես հաղորդում է BBC News-ը, Weekends With Adele համերգների շարքը Լաս-Վեգասում ազդարարվել Էր նոյեմբերին: Պլանի համաձայն, Ադելը պետք է երկուական համերգ տար յուրաքանչյուր հանգստյան օր՝ ընդհուպ մինչեւ ապրիլ: Ադելը «30» խորագիրը կրող չորրորդ ալբոմը թողարկել է 2021 թվականի նոյեմբերի 19-ին: Սա առաջին ռելիզն է 2015 թվականից ի վեր, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: