Թալիբները հայտարարել են Քաբուլում ԵՄ առաքելության աշխատանքի վերսկսման մասին
Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժումը հայտարարել Է՝ Քաբուլում Եվրամիության ներկայացուցչության աշխատանքի վերսկսման մասին: Համապատասխան հայտարարությունը հինգշաբթի հրապարակվել է թալիբների կողմից նշանակված Աֆղանստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աբդուլ Կախար ԲալհիիTwitter-ի էջում:
«Եվրամիության ներկայացուցիչների հետ մի շարք հանդիպումներից եւ պայմանավորվածություններից հետո ԵՄ - ն պաշտոնապես վերսկսել Է Քաբուլում իր ներկայացուցչության աշխատանքը եւ ձեռնամուխ է եղել գործնական գործունեությանը», - նշել է արմատականների ներկայացուցիչը:
Բացի այդ, հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ «ի լրումն 220 մլն եվրոյի մարդասիրական օգնության՝ ԵՄ-ն երեկ հայտարարել է եւս 265 մլն եվրո Աֆղանստանին տրամադրելու մասին, որոնց մի մասը նախատեսված է ուսուցիչների աշխատավարձի համար»: