Թբիլիսիում տապալվել են ծառեր, վնասվել ճանապարհներ
Ուժեղ կարկուտը և անձրևը լուրջ վնաս են հասցրել Վրաստանի շրջաններին և մայրաքաղաքին: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով վրացական հեռուստաընկերություններին:
Ուժեղ կարկուտը և անձրևը լուրջ վնաս են հասցրել Վրաստանի շրջաններին և մայրաքաղաքին: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով վրացական հեռուստաընկերություններին:
Մայրաքաղաքի բնակիչները սոցցանցերում հրապարակում են ուժեղ կարկուտի տեսանյութերը, որի հետևանքով վնասվել են շատ ավտոմեքենաներ:
Հաղորդվում է, որ Թբիլիսիի որոշ թաղամասերում տապալվել են ծառեր, վնասվել են ճանապարհներ:
Տուժած շրջաններում այժմ հաշվարկում են հասցված վնասը:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում ջրհեղեղ եղավ նաև 2015 թվականի հունիսի 14-ին: Այն ժամանակ տարերային աղետը բազմաթիվ ավերածությունների ու զոհերի պատճառ դարձավ, քաղաքի կենդանաբանական այգու գազանների մի մասը թափառում էին քաղաքով մեկ, օրեր շարունակ ահ ու սարսափի մեջ պահելով քաղաքի բնակիչներին: