Իրանը դադարեցնում է գազի մատակարարումը Թուրքիա
Իրանը մինչեւ ընթացիկ տարվա հունվարի վերջը կդադարեցնի բնական գազի մատակարարումը Թուրքիա: Այդ մասին հունվարի 19-ին հայտնել է թուրքական Botas գազատրանսպորտային օպերատորը, փոխանցում է regnum.ru-ն:
Նշվում է, որ գազի մատակարարման դադարեցումը տեղի կունենա տեխնիկական պատճառներով։
Իրանի ազգային գազային ընկերությունը թուրքական կողմին ծանուցել է, որ ֆորսմաժորային տեխնիկական հանգամանքների պատճառով հունվարի 20-ից 10 օր գազամատակարարումը չի կարող իրականացվել։
Միաժամանակ, Botas-ում նշում են, որ արդեն հունվարի 17-ին Իրանից գազի մատակարարումը կրճատվել է մինչեւ օրական պայմանագրային ծավալի 30 տոկոսը: