Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով՝ զոհվել է ավելի քան 20 մարդ (լուսանկարներ)
Աֆղանստանի արևմտյան Բադգիս նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով՝ 22 մարդ է զոհվել, հաղորդում է պետական «Բախտար» լրատվական գործակալությունը:
Այսօր Բադգիս նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով՝ զոհվել է 22 մարդ, վիրավորվել՝ 4-ը։ Զոհերի մեծ մասը գտնվում է Կադիսի շրջանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Պաշտոնյաները հայտնում են, որ սա նախնական թիվ է, որը ենթակա է փոփոխման։
ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ Աֆղանստանի արևմուտքում հունվարի 17-ին՝ Երևանի ժամանակով՝ ժամը 15:40-ին, 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բադգիս նահանգի վարչական կենտրոն Քալայ-Նաու քաղաքից մոտ 40 կմ դեպի արևելք և Թուրքմենստանից 70 կմ հարավ-արևելք։ Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել 10 կիլոմետր խորության վրա։
Ավելին՝ այստեղ