Ջրականից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն. Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո
2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Արցախի օկուպացված հարավային թևում: Տեղեկությունը հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Ջրականի (Ջաբրայիլ) ուղղությունից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Ավելին՝ այստեղ