Կան ՔՊ-ականներ, ում ձայնը դուրս չի գալիս․ Մհեր Մկրտչյան
Շարունակեք ծաղրել մեզ: Միշտ եղեք մեծամիտ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։
«Կան քպականներ, ում ձայնը դուրս չի գալիս: Երևի փող են աշխատում, իսկ փողը սիրում է լռություն:
Իսկ շատերը իրենց վրա են վերցրել թուրքերի հետ բարեկամության, Եղեռնը ու 44-օրյան մոռանալու քարոզը:
Ինչ ասեմ` գերագնահատում են իրենց կարողությունը և ազգի «ժեխացման» գործոնը: Շարունակեք գազազացնել մեզ: Շարունակեք ծաղրել մեզ: Միշտ եղեք մեծամիտ:
Իսկ երբ պայթենք` հասցրեք ձեր համար Թուրքիայում մի սիրուն տեղ գտնել: Կամ հավատացեք, որ կհասցնեք»,- գրել է Մկրտչյանը: