Մոնղոլիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Երկուշաբթի Մոնղոլիայի հարավում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նրա տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Համի քաղաքից 256 կմ դեպի հյուսիս-արեւելք, որտեղ բնակվում է շուրջ 137 հազար մարդ: Երկրաշարժի օջախը գտնվել է 5 կմ խորության վրա:
Ավելին ՝ այստեղ