Լոնդոնում հաստատել են․ Տեխասում սինագոգը զավթած հանցագործը բրիտանացի է եղել
Միացյալ Թագավորության ԱԳՆ-ն հաստատել է, որ Տեխաս նահանգի Կոլիվիլ քաղաքում սինագոգը զավթած տղամարդը Մեծ Բրիտանիայի հպատակն է եղել: Այս մասին Reuters գործակալությանը հայտնել են գերատեսչությունում։
«Մեզ հայտնի է Տեխասում բրիտանացու մահվան մասին, եւ մենք կապի մեջ ենք տեղի իշխանությունների հետ», - ասված է Ֆորին օֆիսի հայտարարության մեջ:
Շաբաթ օրը երեկոյան Կոլլիվիլի ոստիկանապետը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ սինագոգը գրաված տղամարդը մահացել է, իսկ մարդիկ, որոնց նա պատանդ է վերցրել, ազատ են արձակվել ՀԴԲ-ի իրականացրած գործողության արդյունքում: Միակ զոհը հենց ինքը հանցագործն էր։