ՌԴ խաղաղապահները հումանիտար ակցիա են անցկացրել Մարտակերտից վերաբնակիչների երեխաների համար
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները հասարակական կազմակերպությունների բարերարների հետ մարդասիրական ակցիա են անցկացրել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանից վերաբնակիչների երեխաների համար։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Այսօր մարդասիրական ակցիա է անցկացվել Մարտակերտի շրջանի հարկադիր վերաբնակիչների երեխաների համար ռուսական խաղաղապահ զորախմբի հանրային ընդունարանում։ Երեխաներին քաղցրավենիք եւ 20 խաղալիք են նվիրել, իսկ հաջորդ շաբաթ նախատեսվում է նաեւ մարդասիրական ակցիաներ անցկացնել Կոճողոտ եւ Չարեկտար գյուղերում»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինը։
Ստեփանակերտում ռուսական խաղաղապահ զորախմբի հանրային ընդունարանի շենքում ակցիայի ժամանակ ռուս խաղաղապահները բարերարների հետ նվերներ եւ քաղցրավենիք են նվիրել երեխաներին։
Ավելին՝ այստեղ