Լիա Զախարյանի նոր ֆոտոշարքը․ կորստից հետո դերասանուհին փորձում է վերադառնալ աշխատանքին
Դերասանուհի Լիա Զախարյանը նոր ֆոտոշարք ունի, որը ներկայացրել է Ինստագրամի իր հետևորդներին։
Այս ամիսը դերասանուհու համար շատ ծանր էր, քանի որ ավտովթարից մահացավ նրա տատիկը։ Լիայի համար կորստի հետ հաշտվելը շատ բարդ էր, քանի որ նա հիմնականում տատիկի խնամակալութամբ է մեծացել և նրան ընդունել է մոր պես։
Ծանր կորստից հետո Լիան փորձում է վերադառնալ աշխատանքին։ Օրեր առաջ էլ նա գրառում էր արել այս տարվա մասին․ «Կարևոր դասեր, որոնք ինձ տվեց այս տարին։ Չվախենալ մենակութունից, չվախենալ մաքուր էջից, ոչնչի չսպասել, վստահել սրտին ու մնալ այնպիսին, ինչպիսին կաս, անկախ որևէ բանից»։