Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանը
Հասարակություն

Ադրբեջանի նախագահը դժգոհություններ է հայտնել Ղարաբաղում ռուս խաղաղապահներից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ Ղարաբաղում ռուս խաղաղապահները կատարում են իրենց խնդիրը, թեեւ նրանցից որոշ դժգոհություններ կան:

«Խաղաղապահների գործունեությանը, ինձ թվում է, պետք է նայել ավելի լայն պրիզմայով, եւ, իհարկե, այստեղ շատ նյարդայնացնող պահեր կան։ Բայց, միեւնույն ժամանակ, դա կլինի անարդար՝ չհիշատակել նրանց դրական գործառույթները։ Այժմ նրանք կարեւոր խնդիրներ են կատարում։ Նրանք ուղեկցում են ինչպես մեր զինծառայողների, այնպես էլ Քելբաջարի և Լաչինի շրջաններ ուղարկվող ու փոխադրվող բեռները։ Եվ սկզբունքորեն կարող եմ ասել, որ, ընդհանուր առմամբ, ես դրական եմ գնահատում խաղաղապահների գործունեությունը», - ասել Է Ալիեւը ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

Ալիևի խոսքով՝ միևնույն ժամանակ Բաքուն բազմիցս դժգոհություններ է հայտնել ռուսական կողմին ադրբեջանական տարածքներ «ապօրինի այցելությունների» կապակցությամբ, որոնք գտնվում են խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում:

«Մեր պաշտպանության նախարարը բազմիցս նամակներ է ուղարկել իր ռուս գործընկերոջը, ինչպես նաեւ դժգոհություն հայտնել խաղաղապահ առաքելության ղեկավարին։ Նմանատիպ քայլեր են արվել Վալերի Պեկրեսի անօրինական այցի ժամանակ։ Մեզ պատասխանեցին, որ իրենք (խաղաղապահները), իբր, չեն նկատել, չեն իմացել, ասացին, որ Պեկրեսը եկել է սովորական մեքենայով և այլն, ասեմ ինչպես որ որ կա. դրան դժվար է հավատալ։ Այդ այցը կազմակերպվել էր, քանի որ Պեկրեսը չի կարողացել իր հետ վերցնել նրանց, ում ցանկանում էր, նրան ուղեկցում էին սահմանափակ թվով մարդիկ։ Նրա հետ միասին եղել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախկին նախարար, եվրահանձնակատար Բարնյեն և ևս մեկ պատգամավոր։ Նրանք գաղտնի գնացել են այնտեղ և վերադարձել, իսկ նրանց այցի մասին լուրը շրջանառվել է միայն նրանց վերադարձից հետո։ Հավանաբար, նրանք մտավախություն ունեին, որ մենք նրանց կձերբակալենք Լաչինի միջանցքում», - ասել է Ալիևը։

Նա նշել է, որ եթե Բաքուն տեղյակ լիներ այդ ապօրինի այցի մասին, ապա Պեկրեսին ու նրա ուղեկիցներին դուրս չէին թողնի «Ադրբեջանի տարածքից»։

«Մենք տեսնում ենք, որ այստեղ (Ղարաբաղ) մուտք գործող ավտոմեքենաների 91 տոկոսը չի ստուգվում։ Սակայն, դուրս գալու դեպքում չեն ստուգում ավտոմեքենաների միայն 46 տոկոսը։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ ռուս խաղաղապահները ցանկանում են մուտքն ազատ դարձնել, իսկ ելքի դեպքում որոշակի խնդիրներ ստեղծել։ Նրանք կանգնեցնում են դուրս եկող մեքենաները, հարցաքննում վարորդներին, քանի որ չեն ցանկանում, որ այստեղից գնան։ Նման բան պատահական լինել չի կարող», - հայտարարել Է Ալիեւը։