Կիևում դատարանը թույլ է տվել կալանավորել Պորոշենկոյին
Կիևի Պեչերսկի շրջանային դատարանը թույլ է տվել ձերբակալել Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ նրան խափանման միջոց ընտրելու համար դատական նիստին հարկադրաբար ներկայացնելու նպատակով, ասել է նախկին նախագահի փաստաբան Իգոր Գոլովանը։
Ավելի վաղ Ուկրաինայի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ դատախազությունը դատարանին կխնդրի ձերբակալել Պորոշենկոյին պետական դավաճանության գործով մոտ 37 մլն դոլար գրավի հնարավորությամբ, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Ուկրաինական «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը դա համարում է քաղաքական բնաճնշում։ Ավելի վաղ Կիևի դատարանը պետական դավաճանության գործով կալանք է դրել Պորոշենկոյի ամբողջ ունեցվածքի վրա, Գոլովանն ասել էր, որ պաշտպանական կողմը կբողոքարկի այս որոշումը։