COVID-19-ով ախտահարման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 313 միլիոնը. Worldometer
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հունվարի 13-ի առավոտվա դրությամբ կազմել է 313 497 756: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 504 29-ի:
COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ն, Հնդկաստանը և Բրազիլիան: Վարակվածների և մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 62 308 132 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 842 141-ի: Վարակվածների թվով երկրորդ տեղը զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 36 070 510-ի, իսկ ախտահարման հետևանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել է 484 655:
Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 22 636 359 հիվանդացած, նրանցից մահացել է 620 507 մարդ: