Վերին Շորժայում վիրավորում է ստացել ևս երկու զինծառայող, Կութի դիրքերի ուղղությամբ կրակոցներ են սկսվել
Վերին Շորժայում փոխհրաձգությունը վերսհսվել է, ինչի հետևանքով ևս երկու հայ զինծառայող է վիրավորում ստացել։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է բլոգեր Միկա Բադալյանը՝ տեղեկացնելով, որ այս պահին մարտական գործողությունները շարունակվում են։
Հիշեցնենք, որ այսօր ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ այսօր՝ ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։
Ավելին՝ այստեղ