Ռուսաստանի ԱԳՆ-ում անհանգստացել են Ուկրաինայի կողմից հնարավոր սադրանքների հետ կապված
Ռուսաստանը մտահոգված է Կիևի և արևմտյան երկրների կողմից հնարավոր համատեղ սադրանքներով: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ Ժնևում ԱՄՆ ներկայացուցիչների հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, որի հեռարձակումը հրապարակվել է Rt YouTube-ալիքում:
Դիվանագետի կարծիքով՝ նման գործողությունները կարող են բախումների հանգեցնել ։
«Մենք մտահոգված ենք Ուկրաինայի կողմից հնարավոր սադրանքներով, կանխամտածված սադրանքներով ինքնուրույն կամ Արեւմուտքի համախոհ երկրների հետ համագործակցությամբ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ այլն: Դա կարող է ստեղծել մի իրավիճակ, երբ որոշ բախումների հավանականությունը կմեծանա», — լրագրողներին հայտնել է նա։
Դիվանագետն ընդգծել է նման ելքից խուսափելու անհրաժեշտությունը։ «Դիվանագիտությունը պետք է հաղթի», — կոչ արեց նա։