Մերձմոսկվայի բակում երկու տարեկան երեխա է մահացել մեքենայի անիվների տակ
Մերձմոսկովյան Միտիշի թաղամասի բակերից մեկում կինը մեքենայով վրաերթի է ենթարկել 2-ամյա երեխայի։ Այս մասին հայտնել է Մոսկվայի մարզի դատախազությունն իր Telegram-ալիքում։
«Նախնական տվյալներով՝ այսօր Միտիշչիում՝ Պիոներական փողոցի տան բակում, 1979 թ. ծնված կինը, որը Nissan մակնիշի ավտոմեքենա էր վարում, վրաերթի է ենթարկել 2020 թ. ծնված երեխային։ Մանկահասակ երեխան ստացած վնասվածքներից տեղում մահացել է», - հայտնում է վերահսկիչ գերատեսչությունը։
Ավելին՝ այստեղ