Պեսկովն ասել է, որ ՀԱՊԿ նիստում փաստաթղթի ստորագրում դեռ չի նախատեսվում
Հունվարի 10-ին նախատեսված ՀԱՊԿ նիստի արդյունքում որևէ փաստաթղթի ընդունում ներկայումս չի նախատեսվում։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Հիշեցնենք, որ հունվարի 10-ին նախատեսված է ՀԱՊԿ երկրների ղեկավարների միջև տեսակոնֆերանս, որի ժամանակ քննարկվելու են Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է նիստին իր մասնակցությունը։