«Հենց նոր խոսեցի Ղազախստանում հայ համայնքի ներկայացուցիչների հետ»․ Աբովյան
Հայաստանի իշխանությունները պարտավոր են հարկ եղած դեպքում պատրաստ լինել տարհանել ղազախահայերին,- գրում է ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը։
«Հենց նոր խոսեցի Ղազախստանում հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Չեն խառնվում իրար։Հանգիստ են։
Ասում են, որ հիմնական իրադարձությունները տեղի են ունենում Ղազախստանի հարավում։Տեղի հայերից կարծես թե այս պահին վիրավորներ կամ (Աստված ոչ անի) զոհեր չկան։
Սակայն տեղեկությունը խիստ նախնական է քանզի աբմողջ Ղազախստանի տարածքում շատ վատ է աշխատում կապը։
Այնուամենայնիվ վիճակը գերլարված է։
Համենայն դեպս ,Հայաստանի իշխանությունները պարտավոր են հարկ եղած դեպքում պատրաստ լինել տարհանել ղազախահայերին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Աբովյանը։