Մարդիկ առավել քան երբևէ ունեն հուսադրող խոսքի կարիք․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գրառումը․
«Ծանր ժամանակները ստիպում են մեզ ավելի խմբվել, զգալ կողքինի արմունկը, շունչը, ներկայությունը։
Համոզվել, որ մենակ չենք։
Ներկա-բացակա անել մահաբեր 2020-ից և 2021-ից հետո։
Մարդիկ առավել քան երբևէ ունեն հուսադրող խոսքի կարիք։
Ոչ թե սինթետիկ լավատեսության։
Լավատեսությունը շռայլություն է, որ մենք, հայերս, մեզ թույլ տալ չենք կարող։
Մեզ օդ ու ջրի պես պետք է անհուն հոռետեսությունից ծնված ապրելու իմաստ, պարտավորություն, քաջության։
«Շնորհավորում եմ» բառը չի արտաբերվում։
Լեզուդ չի պտտվում ասել այն։
Կարծես բերանային խոռոչդ դարձել է Եռաբլուրի հերթական գերեզմանախորշ։
Ցավն ավելի ուժեղ է, քան տասնամյակներով ձևավորված ռեֆլեքսը...
Ուստի ես ձեզ չեմ «շնորհավորել», պարզապես իմ համերաշխությունն եմ հայտնում ու շնորհակալությունս, որ կաք իմ կյանքում և իմ կողքին»։