Հայաստանը 1 տարի կնախագահի ՀԱՊԿ-ում
Հայաստանը 2022 թվականին նախագահելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ)։ Պաշտոնապես այս կարգավիճակը երկրին է անցել 2021 թվականի սեպտեմբերին՝ Տաջիկստանից, իսկ այս տարեվերջին կփոխանցվի Բելառուսին։
Այս մասին հայտնում է Tass գործակալությունը։
ՀԱՊԿ անդամ երկրները՝ Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան ու Տաջիկսատան, այն նախագահում են այբբենական կարգով։ Գլխավոր քարտուղարը նշանակվում է 3 տարի ժամկետով։ Մշտական խորհրդի ղեկավար փոխատեղմամբ նշանակվում է նախագահող երկրի ներկայացուցիչը։ Այժմ այդ պաշտոնում ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական եւ լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովն է, իսկ հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը զբաղեցրել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը։