«Այս տարին անկանխատեսելի էր, փորձություններով լի, տագնապի զգացումով ու ապագայի հանդեպ անորոշությամբ». Սիրուշո
Երգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել և ամփոփել իր աշխատանքային տարին:
«Այս տարին անկանխատեսելի էր, փորձություններով լի, տագնապի զգացումով ու ապագայի հանդեպ անորոշությամբ:
Չնայած այս ամենին, միևնույն է չդադարեցինք աշխատել, ու գրանցեցինք մեզ համար նոր ձեռքբերումներ»,- որպես նախաբան` գրել է երգչուհին:
Նա նաև խոսել է իր «Պռեգոմեշ» ապրանքանիշի գրանցած հաջողությունների ու երգարվեստում իր կատարած աշխատանքի մասին:
«Ներկայացրեցի երկու միջազգային համագործակցություն Alexander Rybak – ի և Redone-ի հետ:
Ավելին՝ այստեղ