Պուտինն ու Լուկաշենկոն պայմանավորվել են շարունակել համագործակցությունն ավիաշինության ոլորտում
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 29-ի հանդիպմանը պայմանավորվել են շարունակել երկու երկրի համատեղ աշխատանքները ավիաշինության գործում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Լուկաշենկոն, մասնավորապես, շնորհակալություն է հայտնել Պուտինին ավիաշինության հարցում ռուսական կողմի աջակցության համար:
Ի պատասխան Պուտինը տեղեկացրել է, որ հանդիպման արդյունքներով համապատասխան հանձնարարական է տվել կառավարությանը: