Արքայազն Հարին և Մեգան Մարքլն առաջին անգամ ցույց են տվել իրենց դստերը (լուսանկար)
Սասեքսի դուքսն ու դքսունին առաջին անգամ հանրությանը ցույց են տվել իրենց կրտսեր երեխային: Ինչպես գրում է Daily Mail-ը, արքայազն Հարին և Մեգան Մարքլը սուրբծննդյան բացիկ են հրապարակել՝ ջերմ ընտանեկան լուսանկարով:
Լուսանկարում ամուսինները պատկերված են իրենց որդու՝ Արչիի և դստեր՝ Լիլիբեթ-Դիանայի հետ: Բացիկում բոլորն էլ պատկերվել են առօրյա հագուստով. 7 ամսական աղջնակից բացի բոլորն էլ ներկայացել են ջինսե տաբատներով և վերնաշապիկով:
Հարին և Մեգանը երկրորդ անգամ ծնողներ են դարձել այս տարի: Նրանց դուստրը լույս աշխարհ է եկել հունիսի 6-ին: Իսկ Արչին ծնվել է 2019 թվականին: