Արմեն Ջիգարխանյանի թատրոնը միացվել է Սատիրայի թատրոնին
Մեծանուն դերասան Արմեն Ջիգարխանյանի անվան մոսկովյան դրամատիկական թատրոնը վերակազմավորման գործընթացի շրջանակներում միացվել է Մոսկվայի Սատիրայի ակադեմիական թատրոնին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին` հղում անելով Մոսկվայի քաղաքապետարանի կայքին։
Նշվում է, որ միավորված Սատիրայի և Արմեն Ջիգարխանյանի պրոգրես բեմի թատրոնը կղեկավարի Սերգեյ Ղազարովը։