Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 40 քաղաքացի
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 40 քաղաքացի, այսպիսով` վիրուսից մահերի թիվը հասել է 131 հազար 474-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:
Երկրում վերջին մեկ օրում գրանցվել է Covid-19-ի 2128 նոր դեպք, որից 351-ը հոսպիտալացվել է: Իրանում գրանցված ընդհանուր 6 մլն 188 հազար 857 դեպքից առողջացել կամ հիվանդանոցներից դուրս է գրվել 6 մլն 030 հազար 632-ը: 2751 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է նաև, որ 59 մլն 656 հազար 164 իրանցի արդեն ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը, 51 մլն 547 հազար 746-ը՝ երկրորդ չափաբաժինը, իսկ երրորդ՝ խթանիչ չափաբաժինը ստացել է 6 մլն 756 հազար 119 քաղաքացի: