Նիկոլ Փաշինյանը վաղը ՌԴ կմեկնի՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 28-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից։
«Կառավարության ղեկավարը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: