Ադրբեջանում ոստիկաններին ծեծի ենթարկած պատգամավորը ազատազրկման է դատապարտվել
Ադրբեջանում պատգամավոր Էլդանիզ Սալիմովը ոստիկաններին ծեծի ենթարկելու համար ազատազրկման է դատապարտվել։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պատգամավորը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման։
Հուլիսի 29-ին ԱԺ պատգամավոր Էլդանիզ Սալիմովը «Հին բակ» ռեստորանում բռնություն է կիրառել ՆԳՆ աշխատակիցների նկատմամբ։ Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել, այնուհետեւ խորհրդարանը Սալիմովին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից։