Իրանը «Օմիկրոն»-ի պատճառով 15 օրով փակել է ցամաքային սահմանները հարևան երկրների հետ
Իրանը հայտարարել է հարևան երկրների հետ ցամաքային սահմանները 15 օրով փակելու որոշման մասին, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէի տարածումը կանխելու ցանկությամբ, գրում է xinhuanet.com-ը:
Իրանի մաքսային ծառայության խոսնակ Ռուհոլլա Լաթիֆին ասել է, որ Իրանի ցամաքային սահմանները Թուրքիայի, Իրաքի, Աֆղանստանի, Ադրբեջանի, Պակիստանի և Հայաստանի հետ շաբաթ օրվանից կես ամսով փակ են։
Ավելին՝ այստեղ