Պենտագոնը մտադիր է Ռուսաստանի գործողությունների մասին հետախուզական տվյալներ տրամադրել Ուկրաինային
ԱՄՆ պաշտպանության նախարարությունն աշխատում է Ուկրաինային արդիական հետախուզական տվյալներ փոխանցելու ծրագրի ուղղությամբ, որպեսզի երկիրը կարողանա առավել օպերատիվորեն արձագանքել Ռուսաստանի պոտենցիալ գործողություններին: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է New York Times պարբերականը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի վարչակազմի աղբյուրին:
«Տեղեկությունը կներառի պատկերներ, որոնք կցուցադրեն՝ շարժվում են արդյոք ռուսական զորքերը սահմանը հատելու համար: Նման տեղեկությունը, եթե այն ներկայացվի ժամանակին, կարող է թույլ տալ ուկրաինացի զինվորականներին կանխել հարձակումը»,- գրում է ամերիկյան պարբերականը:
Քաջատեղյակ աղբյուրի տվյալներով՝ ամերիկյան հետախուզական ծառայություններն արդեն Կիևին հասանելիություն են ընձեռում մեծ ծավալով տվյալներին: Սակայն, պարբերականի զորւցակցի կարծիքով՝ այդ որոշումը կարող է հանգեցնել նրան, որ Ուկրաինան առաջինը կհարվածի: