ՊՇՌ թեստավորման բոլոր պահանջները մնում են ուժի մեջ. ԱՆ
ՀՀ առողջապահության նախարարությունը «մեկնաբանել» է Սահմանադրական դատարանի այսօրվա որոշումը, ըստ որի աշխատողները չպետք է ՊՇՌ թեստ հանձնեն իրենց հաշվին:
«Հակասահմանադրական է ճանաչվել միայն նախարարի հրամանի բոլոր հավելվածների հետևյալ ձևակերպումը. «իրականացնում է աշխատողն իր հաշվին»: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ պետությունը արտոնյալ և անվճար պայմաններով չի երաշխավորում ՊՇՌ թեստավորումը, աշխատողներն ամեն դեպքում պետք է իրականացնեն թեստավորում: Այսպիսով ՀՀ առողջապահության նախարարի հրամանը ճանաչվեց սահմանադրական, և բոլոր պահանջները մնում են ուժի մեջ։ Միայն վերոնշյալ ձևակերպումը ճանաչվեց հակասահմանադրական»,– նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։