Ավելի քան 2100 դոլար. Եվրոպայում գազի գինը շարունակում է թարմացնել պատմական ռեկորդները
Եվրոպայում գազի գինը շարունակում է թարմացնել պատմական ռեկորդները՝ գերազանցելով 1000 խորանարդ մետրի համար 2100 դոլար ցուցանիշը, ինչը վկայում են Լոնդոնի ICE բորսայի տվյալները։
Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, ավելի վաղ Նիդեռլանդների TTF հանգույցի հունվարյան ֆյուչերսային պայմանագրի գինը հազար խորանարդ մետրի համար աճել էր մինչև 2044,6 դոլար: