Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան Բոլորս էլ պիտի եկեղեցին պաշտպանենք, ո՞նց կարա մեր արանքում ոստիկան լինի․ Նարեկ ԿարապետյանԻ՞նչ հանգամանքներում ադրբեջանական բենզինը ներմուծվեց Հայաստան «Մեր ձևով» ժողովրդական շարժումը Աջափնյակում․ համայնքում բացվեցին շարժման երեք գրասենյակներԱՄՆ-ն հայտնել է Վենեսուելայի ափերի մոտ երկրորդ լցանավի բռնագրավման մասին․ Կարակասն արձագանքել էՌուսաստանի Սամարայի մարզում չորս անչափահաս է անհետացել Ինձ համար միևնույն է, թե ինչ տեսք ունի կինը․ Թրամփ Ուկրաինան և Պորտուգալիան պայմանավորվել են ռազմшծովային անօդաչու սարքեր արտադրելու վերաբերյալԵրևանի Գուրգեն Մահարի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին Այն մասին, թե ինչպես է մեր ժողովուրդը քայլ առ քայլ ձախողում թշնամու կամակատարների արշավը մեր Սուրբ Եկեղեցու դեմ. Ավետիք Չալաբյան Հայ ժողովրդի գլխավոր և ամենաբարձր արժեք ունեցող բրենդը Հայաստանի Հանրապետությունն է․ Մհեր Ավետիսյան Մեծ քանակի զենք-զինամթերք ու թմրամիջոցներ են հայտնաբերվել «Ոսկու շուկայի» տնօրենի տնից ու աշխատավայրիցԱրագածոտնում բախվել են «Mercedes»-ը և «Lexus LX 570»-ը, այնուհետև վերջինը բախվել է ասֆալտապատման աշխատանքների համար նախատեսված տեխնիկային․ կա տուժած1430 ադամանդ մեկ ժամացույցի վրա. Vacheron Constantin-ի նոր հավաքածուն ապշեցնում է Ուկրաինան 90 միլիարդ եվրոն կվերադարձնի ԵՄ-ին միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը վճարի փոխհատուցում․ ԶելենսկիՊուտինը կարևոր ազդանշան է ուղարկել Արևմուտքին Ուկրաինայի վերաբերյալ իր հայտարարությամբ․ L’AntiDiplomaticoՀորոսկոպ. 2025 թվականի վերջին նորալուսինը և դրա կարևորությունը Սպորտի զարգացումը կարեւոր դեր պետք է ունենա յուրաքանչյուրի կյանքում․ Հովհաննես Ծառուկյան Ձանձրալի երես առած երեխա․ Փիմբլեթը կրկին կոշտ է արտահայտվել Ծառուկյանի հասցեին Արևային էներգիայով աշխատող ուսապայուսակը օգնում է անօթևաններին մնալ կապի մեջՆԱՏՕ-ում հույս ունեն հաջորդ տարի համաձայնեցնել Հայաստանի հետ նոր գործընկերության շրջանակային փաստաթուղթըՎեգանական սննդակարգը կարող է օգտակար լինել երեխաների համար, բայց կա մի խնդիր․ ՀետազոտությունNissan-ը նոր ավտոմեքենա է պատրաստում Վրաստանն Ադրբեջանի հետ քննարկել է նոր անցակետի կառուցման հարցը Հնդկաստանում արագընթաց ուղևորատար գնացքը մահացու վրաերթի է ենթարկել ասիական յոթ վայրի փղերի«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը կրկին տաքսու ղեկին է ու շարունակում է ոչ սովորական ձևաչափով շփվել քաղաքացիների հետԱլլա Պուգաչովայի նոր երգն անվանել են «Ռուսաստանին ուղղված ևս մեկ մարտահրավեր» Ես դեռ կարծում եմ, որ «Արսենալը» Պրեմիեր լիգան հաղթելու գլխավոր ֆավորիտն է․ Ռունի Հայաստանում իրականացվել է առաջին ռոբոտային վիրահատությունը Բելգիայում թանգարանից գողացել են Նապոլեոնին պատկանող մատանին Խոստմանս համաձայն, մեծ շուքով նշեցինք Հայրենական մեծ պատերազմի հերոս լեգենդար Պետրոս Արտաշեսի Պետրոսյանի ծննդյան 102-րդ տարելիցը. Մհեր ԱվետիսյանՊետք է մոռանանք այս խաղը. Մխիթարյանը մեկնաբանել է կիսաեզրափակչում «Բոլոնիայից» կրած պարտությունըԷջմիածնի ճակատամարտը. խայտառակությունը ադրբեջանական բենզինով չի լվացվի. Էդմոն ՄարուքյանՇերը չի ծերանում. երկրպագուները զարմացած են լեգենդի տեսքից Կարգալույծ սարկավագի հուսահատ խոստովանությունը Սա պատերազմի սկիզբ չէ, սա վրեժխնդրություն է․ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» թիրախներինՀարկերի մասին. Հրայր ԿամենդատյանԵկեղեցու դեմ պայքարում Փաշինյանի ձախողումները համատարած են․ Ավետիք ՉալաբյանԹուրքիան դեռ գործուն քայլեր չի անի սահմանը բացելու համար ՔՊ-ն մաքրելու է թեկնածուների կեսին Ոչ ոք չի հավատում Փաշինյանին ու իր ԱԱԾ-ին Ադրբեջանական բենզինը՝ իշխանական օլիգարխի լցակայաններում «Մոլ»-ի երեսպաշտություն ՔՊ-ականների կողմից Գիտությունը սարքել են կրթական համակարգի ծառան․ Ավետիք ՔերոբյանԽելացի մարդիկ այսպիսի Հայաստանում այլևս տեղ չեն ունենա․ Ատոմ ՄխիթարյանԱդրբեջանը չունի այնքան նավթ, որ Հայաստանին մատակարարի․ Արմեն Մանվելյան «Լատվեներգո». Բալթիկ երկրներում արևային էլեկտրակայանների մասնաբաժինը աճել է մինչև 26%Ո՞վ է տվել հրամանը. Голос АрменииՀանքարդյունաբերության ոլորտը Հայաստանի տնտեսության ինքնատիպ շարժիչ ուժն է. Վարդան Ջհանյան Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի նախագիծը՝ գերմանական SPIEGEL-ի ուշադրության կենտրոնում
Հասարակություն

Հայ Առաքելական Եկեղեցու Սյունյաց թեմի կոչը՝ ՀՀ դատաիրավական համակարգին

Հետպատերազմյան դժվարին իրավիճակի, դառը հարվածների և նեղությունների դիմագրավման ծանրագույն ժամանակահատվածում, երբ թվում է՝ ավելի քան երբևէ, պետք է բռունցք դառնայինք և միասնաբար պայքարեինք՝ ազգային-հայրենական մեր կյանքի այս վճռորոշ շրջանին բաժին հասած դժվարությունները հաղթահարելու և մեր առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու համար, մենք ականատես ենք լինում հող հայրենին պաշտպանելու հարցում իրենց պատրաստակամությամբ և սկզբունքայնությամբ աչքի ընկած արժանապատիվ հայորդիների նկատմամբ իրականացվող շղթայական հետապնդումների: Ուստի մեզ խորապես մտահոգում են աստվածաշունչ «Մի՛ փոփոխիր քո հայրերի հաստատած հավիտենական սահմանները» պատգամին հավատարիմ մեր հավատավոր զավակների նկատմամբ ՀՀ դատաիրավական համակարգի կողմից շարունակ ցուցաբերվող ընտրովի մոտեցումները:
 
Խոսքը մասնավորապես Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի և Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հանդեպ իրականացվող բացահայտ ճնշումների մասին է, որոնց նպատակն է լռեցնել իշխանության ընդդիմախոսներին և նրանց թույլ չտալ համայքների բնակչության հետ ամուր կանգնել հայրենի հողի պաշտպանության դիրքերում:
 
Վերոնշյալ հանգամանքները հաշվի առնելով, ինչպես նաև նկատի ունենալով այն փաստը, որ մեր երկիրը մարդասիրական վերաբերմունք է ցուցաբերում գերի ընկած ադրբեջանցի դիվերսանտների նկատմամբ՝ իբրև բարի կամքի
դրսևորում ազատ արձակելով նրանց՝ Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմը հույս է փայփայում, որ մեր դատական համակարգում կգտնվեն հավատավոր քրիստոնյաներ, որոնք, քրիստոնեական նույնպիսի մարդասիրությամբ լցված, օրենքների արդարացի կատարմանը հետևելով, Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ հնարավորություն կտան նաև հայրենի հողի համար պայքար մղած հայորդիներին գալիք տոները նշելու իրենց տանը ընտանքի ջերմությամբ շրջապատված ճիշտ այնպես, ինչպես մեր հող ներխուժած դիվերսանտներին շնորհվեց ազատությունը վայելելու ու ընտանեկան ջերմությունը զգալու պարգևը:
 
Աղոթքով հայցում ենք, որ Բարձրյալ Տերը մարդասիրությամբ ու արդարամտությամբ լցնի պետական այրերի սրտերն ու մտքերը, որպեսզի մեր երկրում ամրանան արդարությունը, խաղաղությունը, քրիստոսապատվեր սերն ու հայրենիքին պատուհասած հերթական վտանգին միասնաբար դիմակայելու ձգտումը: ԱՄԵՆ:
 
Սիրով և հույսով լեցուն՝
Սյունյաց թեմ
 
Հ.Գ. Սա քաղաքական հայտարարություն չէ, այլ մարդասիրական և ազգասիրական կոչ՝ հանուն արդարության, հավասարության, համերաշխության, խաղաղության և միասնության: