Հայիթիում բենզատարի պայթյունի զոհերի թիվը հասել է 90-ի
Հայիթիի հյուսիսում՝ Կապ-Այիթյեն քաղաքում, վառելիքի ավտոցիստեռնի պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 90-ի։ Այս մասին երկուշաբթի հայտնել Է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների ներկայացուցչին։
Ավելի վաղ հաղորդվել էր պայթյունի հետեւանքով 75 զոհվածների մասին: Ինչպես ճշտում է գործակալությունը, տուժածների մի մասը մինչ այժմ գտնվում է ծանր վիճակում:
Ավելին՝ այստեղ