Ֆրանսիան ողջունում է ՀՀ-ի ու Թուրքիայի կողմից հատուկ ներկայացուցիչներ նշանակելու մասին հայտարարությունները
Ֆրանսիայի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացներին:
«Մենք ողջունում ենք Հայաստանի ու Թուրքիայի իշխանությունների կողմից հատուկ ներկայացուցիչներ նշանակելու մասին հայտարարություններն՝ ուղղված երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը: Գործընթաց, որին Ֆրանսիան լիակատար կաջակցի»,-ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարությունում:
ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին: