Փարիզում մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2021»-ը․ Հայաստանի պատվիրակ Մալենան ելույթ կունենա 9-րդը
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթը, որին Հայաստանը ներկայացնում է դերասանուհի Աննա Մանուչարյանի դուստրը՝ 14-ամյա Մալենան:
Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա իններորդ համարի ներքո: Մրցութային «Քամի, քամի» երգի երաժշտության հեղինակն է Դավիթ Բադալյանը, խոսքի հեղինակներն են` Վահրամ Պետրոսյանը, Դավիթ Բադալյանը, Մալենան և Դավիթ Ծերունյանը։
Մրցույթին մասնակցում է 19 երկիր։ Հաղթողը կընտրվի հեռւստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության 50/50 հարաբերակցությամբ։