Վանաձորի ավագանու երկու անդամի հրավիրել են Ոստիկանություն՝ պրոֆիլակտիկ նպատակով․ Ոստիկանություն
Վանաձորի ավագանու անդամներ Գոռ Բադյանին ու Արթուր Օհանյանին կանչել են Վանաձորի Ոստիկանություն։ Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
«Պրոֆիլակտիկ նպատակով հրավիրվել են բաժին, զրույց են ունեցել շատ կարճ»,-նշեց նա։
Հիշեցնենք՝ երեկ ՔԿ քննիչի որոշմամբ ձերբակալվել է «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։