«2 տարի միասին»․ ամուսնության օրվա առթիվ Արփին ու Միհրանը գնացել են իրենց պսակադրության եկեղեցի
Հայկական շոու-բիզնեսի ամենաքննարկվող զույգերից մեկը՝ Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը, երեկ տոնել են իրենց ամուսնության 2 տարին։ Միհրանն ու Արփին պարբերաբար համատեղ լուսանկարներ են հրապարակում՝ արտահայտելով իրենց մեծ սերը։
Օրվա առթիվ նրանք նոր լուսանկարներ են հրապարակել, ինչպես նաև ցույց են տվել, որ գնացել են իրենց պսակադրության եկեղեցի։
Հավելենք, որ Միհրանն ու Արփին մեկ որդի ունեն՝ փոքրիկ Ռոբերտը։
Հիշեցնենք, որ զույգի պսակադրությունը կայացել էր Էջմիածնի սուրբ Շողակաթ եկեղեցում։ Պսակադրությունից 2 ամիս առաջ՝ Արփիի 30-ամյակին ընդառաջ, Միհրանն իր մենահամերգի ժամանակ հրապարակային սեր խոստովանեց Արփիին և նրան մատանի նվիրեց։