Արևիկ Ուդումյանի դստեր ծննդյան օրվա լուսանկարներն ու հետաքրքիր խորհուրդը
Արևիկ Ուդումյանի և Արամ Վարդևանյանի կրտսեր զավակը՝ Նունեն, օրերս դարձել է 1 տարեկան։ Իրենց դստեր ծննդյան օրվա առթիվ զույգը գեղեցիկ խնջույք է կազմակերպել, որի լուսանկրներով Արևիկը կիսվել է Ինստագրամի իր էջում։
«Ու թող բալիկները միշտ առողջ ու ուրախ լինեն։ Նունեն 1 տարեկան է»,- ընտանեկան լուսանկարներին կից գրել է հաղորդավարուհին։
Արևիկը նաև համատեղ կադրեր է հրապարակել ամուսնու՝ փաստաբան Արամ Վարդևանյանի հետ և կիսվել իր խորհրդով․ «Չեմ սիրում խորհուրդներ տալ, բայց այս մեկը միանշանակ ճիշտ է` բալիկները հրաշք են, բայց միշտ գտեք ժամանակ 2-իդ համար»։