Մեծ Բրիտանիան 100 մլն դոլար կհատկացնի Աֆղանստանի բնակչությանը
Մեծ Բրիտանիայի կառավարությունը 75 մլն ֆունտ ստերլինգ (100 մլն դոլար) կհատկացնի Աֆղանստանին՝ որպես ֆինօգնություն: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է երկրի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
«Այս ձմեռ Միացյալ Թագավորությունն Աֆղանստանին կենսական անհրաժեշտության հումանիտար օգնություն է հատկացնում: Միջոցները, որոնց հատկացման մասին հայտարարվել է այսօր, կփրկեն մարդկանց կյանքեր, կապահովեն աղջիկների և կանանց պաշտպանությունը և կնպաստեն տարածաշրջանում կայունության պահպանմանը: Մենք մտադիր ենք անել ամեն հնարավորն Աֆղանստանին օգնություն տրամադրելու համար»,- ասել է ԱԳ նախարար Լիզ Թրասը:
Վերջինս հավելել է, որ բրիտանական կողմը հույս ունի սննդամթերքով և դեղամիջոցներով ապահովել երկրի 1,8 բնակչի:
Հոկտեմբերի վերջին թագավորության ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Աֆղանստանին 50 մլն ֆունտի ֆինօգնություն կհատկացնի: