ԱՄՆ-ում 23 տարեկանում մահացել է Սելենա Գոմեսի «նմանակը» (լուսանկար)
Ամերիկացի փոփ երգչուհի Սքայլեր Հիքսին մահացած են գտել։ Նրա մարմինը հայտնաբերվել է Հարավային Կարոլինայում ընկերոջ տանը, գրում է Deadline-ը:
23-ամյա երգչուհու մայրը՝ Ջոդի Հիքսը, պնդում է, որ իր դուստրը տառապում էր դեպրեսիայից և հոգեկան անկայունությունից։ Բացի այդ, նա իբր չարաշահել է հոգեակտիվ նյութեր։
Նշենք, որ Հիքսը համբավ է ձեռք բերել, երբ 14 տարեկան էր: Այդ ժամանակ նա մասնակցել է America's Got Talent ամերիկյան հեռուստաշոուին։ Նա նաև երգչուհի Սելենա Գոմեսի «նմանակն» էր։
Ավելին՝ այստեղ