Ռուս խաղաղապահներն ապահովում են անվտանգությունը Խրամորթից Ասկերան նոր ճանապարհի շինարարության աշխատանքների ժամանակ. ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն անցել են Լեռնային Ղարաբաղի Խրամորթ գյուղից մինչև Ասկերան քաղաք ձգվող նոր ճանապարհի կառուցման շինաշխատանքների ժամանակ անվտանգության ապահովմանը: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
«Ներկա պահին միջոցառումներ են իրականացվում Խրամորթ գյուղում խճաքարի արդյունահանման աշխատանքների անվտանգությունն ապահովելու համար: Աշխատանքներն իրականացվում են սահմանազատման գծի երկայնքով, ինչով էլ պայմանավորված անհրաժեշտ է խաղաղապահների ներկայությունը»,- ասել է զորակազմի ներկայացուցիչ Դանիլ Նիկիտինը:
Ավելին՝ այստեղ