Կին դատավորը ավելի քան 12 միլիոն դրամ փոխառություններ է հայտարարագրել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը ավելի քան 12 միլիոն դրամ փոխառություններ ունի: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Մասնավորապես, դատավորը հայտարարագրել է 12 միլիոն 382 հազար դրամ փոխառություններ և 80 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ: Ընդ որում` Գրիգորյանի դրամական միջոցները նախորդ տարվա ընթացքում ավելացել են 50 հազար ԱՄՆ դոլարով:
Բացի այս, դատավորի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա նախորդ տարի վաճառել է իրեն պատկանող բնակարանը 50 հազար ամերիկյան դոլարով, ինչը ավելացրել է իր տարեկան եկամուտները թիվը: Իհարկե իր տարեկան եկամուտները ստացվել են նաև 6 միլիոն 726 հազար դրամ աշխատավարձից և 9 միլիոն 743 հազար դրամ ստացված փոխառություններից՝ վարկերից:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում