Կինոռեժիսոր Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» ֆիլմը լավագույնն է ճանաչվել Ճապոնիայի «Tokyo Film Awards» ֆիլմերի մրցույթում
Կինոռեժիսոր Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» ֆիլմը հաղթել է Ճապոնիայի «Tokyo Film Awards» ֆիլմերի մրցույթի «Լավագույն դրամա» անվանակարգում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը: Ֆիլմը 1990-ական թվականների Հայաստանի մասին է:
«Tokyo Film Awards»-ը Ճապոնիայի ռեժիսորների և հեռուստատեսության ներկայացուցիչների կողմից նախաձեռնված կինոմրցույթի հարթակ է, որը հիմնականում ուշադրություն է դարձնում կարճամետրաժ ֆիլմերի վրա՝ փորձելով բացահայտել երիտասարդ տաղանդներին: