Շամբ գյուղի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է կորած քաղաքացու դին
Դեկտեմբերի 6-ին, ժամը 09:50-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Շամբ գյուղի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է Ա․ Հ․-ի (ծնված 1937 թ․) դին:
Որոնողական աշխատանքներին մասնակցել է գյուղի 25 բնակիչ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին, ժամը 19:03-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շամբ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բնակիչը (Ա․ Հ․, ծնված 1937 թ․) դուրս է եկել և չի վերադարձել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները գյուղի տարածքում իրականացրել են որոնողական աշխատանքներ։
Մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են։