Կարեն Կարապետյանի հրաժարականի թեման. Ինչ է կատարվել նրա հետ
Լրագիր\ Վերջին շրջանում մի շարք ԶԼՄ-ներում շոշափվում է վարչապետ Կարեն Կարապետյանի հրաժարականի թեման: Հիմնավորումները տարբեր են՝ ներդրումների բացակայություն, անարդյունավետ տնտեսական քաղաքականություն եւ այլն: Այս ամիսներին Կարեն Կարապետյանն իսկապես որեւէ նկատելի ու շոշափելի արդյունքի չի հասել, չկա մի ոլորտ, որտեղ փաստացի անկում չլինի:
Նկատելի է, որ նա գրեթե ազդեցություն չունի կարեւոր նշանակումների հարցում, մասնավորապես ընտրությունից հետո կառավարության կազմավորման ժամանակ:
Մամուլում տեղեկություն եղավ, որ նա առնվազն երկու անգամ հրաժարական է ներկայացրել Սերժ Սարգսյանին, սակայն վերջինս համոզել է նրան մնալ:
Հետաքրքիր է, որ զուգահեռ գեներացվում է Սերժ Սարգսյանի անփոխարինելիության թեման, որպես 2018-ին վարչապետի միակ հարմար թեկնածու:
Ներքաղաքական այս ինտրիգը թերեւս կպահպանվի մինչեւ 2018-ի ապրիլ, երբ ներկայիս կառավարությունը հրաժարական կտա, եւ կձեւավորվի «վերջնական» կառավարությունը արդեն լիարժեք խորհրդարանական կառավարման անցումից հետո: Այդ ժամանակ ըստ Սահմանադրության վարչապետը կդառնա պետության առաջին դեմքը:
շարունակությունը՝ կայքում