Ալլա Պուգաչովան բարդ վիրահատության է ենթարկվել
Ռուսական շոուբիզնեսի պրիմադոննան՝ Ալլա Պուգաչովան բարդ վիրահատության է ենթարկվել:
Ինչպես տեղեկացնում է Life.ru-ն, բժիշկներն անոթների ստենտավորում են իրականացրել: Պուգաչովայի առողջական վիճակը վատացել է մայիսի 26-ին, հետազոտություն իրականացնելուց հետո վիրահատվել է Մոսկվայում: Ինչպես տեղեկացնում է կայքը, երգչուհու վիճակը լավ է, նա մայիսի 30-ին դուրս է գրվել հիվանդանոցից:
Ի դեպ, 68-ամյա Պուգաչովան 3-րդ անգամ է նման վիրահատության ենթարկվում: